Logo

Articles

Խոշոր հրդեհ Գլենդելում

fire 5Գլենդելում այս գիշեր խոշոր հրդեհ է բռնկվել գործարար համալիրում: Երրորդ աստիճանի բարդության հրդեհը սկսվել է ժամը 12:15-ին, 233 N. Brand Avenue հասցեում: Հրշեջ ծառայության ներկայացուցչի խոսքով, հրդեհի հետեւանքով վիրավորվել է մեկ մարդ, երբ երկրորդ հարկից նետվել է ցած: Հրդեհի մարումը բարդացել է շենքի տարածքով անցնող գազատար խողովակների պատճառով: Բրանդմայսթերներին հաջողվել է շուրջ երկու ժամ անց մարել կրակը: Հրշեջ ծառայությունը հետաքննում է դեպքի հանգամանքները: Վիրավորին տեղափոխել են հիվանդանոց, նրա ինքնությունն ու առողջական վիճակն առայժմ անհայտ են:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.