Logo

Articles

Ինդիանապոլիսում դպրոցական ավտոբուս է շրջվել

bus 7Ինդիանա նահանգում՝ Ինդիանապըլիս քաղաքից ոչ հեռու, վթարի է ենթարկվել դպրոցական ավտոբուս, որը հաշմանդամություն ունեցող երեխաների էր տեղափոխում: Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան, Զայնսվիլլ քաղաքի մերձակայքում, թիվ 65 արագընթաց մայրուղու վրա: Տեղի ոստիկանության ներկայացուցիչ Ռիչըրդ Մայըրսը հայտարարել է, որ ծանր թրեյլերը, խախտելով երթեւեկության կանոնները, դուրս է եկել ավտոբուսի դիմաց, եւ ավտոբուսի վարորդը, ձգտելով խուսափել բախումից, կորցրել է ղեկավարումը: Արդյունքում ավտոբուսը կողաշրջվել է: Ավտոբուսի վարորդը` 55-ամյա Օդրի Քիթչըլը նշել է, որ ցանկացել է խուսափել հարվածից եւ շրջադարձ է կատարել, ինչն էլ աղետալի է եղել: Վթարի մեղավորը հանդիպակաց երթեւեկելի գոտի դուրս եկած բեռնատարի վարորդն է, որ ոչ միայն կանգ չի առել, այլեւ մեծ արագությամբ փախուստի է դիմել: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, եւ ներկայումս ակտիվորեն որոնում են փախած վարորդին: Վթարի հետեւանքով տուժել են 5 երեխա ու 7 մեծահասակ, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Մի քանի տուժած հիվանդանոց է տեղափոխվել,- ասել է Մայըրսը: Ավտոբուսը սահմանափակ հնարավորություններով երեխաներին տարել էր Ինդիանապըլիսի գազանանոց եւ վերադառնում էր Լաֆայետ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.