Logo

Articles

Դանակով մտել է ոստիկանական բաժանմունք

pol 6Անհայտ անձը մեծ դանակով ներխուժել է Ալհամբրայի ոստիկանական բաժանմունք: Միջադեպը տեղի է ուենցել այսօր առավոտյան, ժամը 7:30-ի սահմաններում, 211 S. First St հասցեում: Լոս Անջելես քաունթիի քննչական բաժնի ներկայացուցիչ Էդ Ուինթըրի փոխանցմամբ, ոստիկանները կրակ են բացել եւ սպանել ներխուժողին: Նրա մահն արձանագրվել է տեղում: Առայժմ հայտնի չեն դեպքի մանրամասները, եւ քանի անգամ են կրակել ներխուժած անձի ուղղությամբ: Ոստիկաններից ոչ ոք միջադեպի հետեւանքով չի տուժել: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել` պարզելու հարձակվողի ինքնությունն ու նրա արարքի դրդապատճառները: Հայտնի է միայն որ նա մոտ 30 տարեկան ասիացի տղարմարդ է։ 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.