Logo

Articles

Գուանտանամոյում զանգվածային հացադուլ է

Created on Saturday, 18 May 2013 02:08 Written by AMGA TV

guant 7Գուանտանամո բանտում զանգվածային հացադուլ է: Սննդից հրաժարվել են 166 բանտարկյալներից 100-ը: Ամերիկյան իշխանությունները խոստովանել են, որ բռնի կերակրում են 30 բանտարկյալների: Երեք մարդ տեղափոխվել է բանտի հիվանդանոց, նշել է բանտի պաշտոնական ներկայացուցիչ փոխգնդապետ Սեմյուել Հաուսը

Նա ընդգծել է, որ հացադուլ հայտարարած բանտարկյալների կյանքին վտանգ չի սպառնում: Հացադուլի պատճառը բանտի անորոշ կարգավիճակն է: Բանտարկյալներն իրենց հետագա ճակատագրի մասին ոչինչ չգիտեն. նրանց չեն դատում, բայց ազատ էլ չեն արձակում: Այս իրավիճակը ձեւավորվել է այն պատճառով, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սկզբում խոստացել էր փակել Գուանտանամոյի բանտը, սակայն, հետագայում չարեց դա՝ ամերիկյան օրենսդիրների դիմակայության պատճառով: 2005 թ. ամերիկյան այս գաղտնի բանտում միանգամից 142 մարդ էր հացադուլ անում

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.