Logo

Articles

Տարհանում Վեն Նայսում

Created on Friday, 10 May 2013 02:28 Written by AMGA TV

ve   5Ռումբի սպառնալիքի պատճառով երեկ մի քանի հարյուր մարդ են տարհանել Վեն Նայսի բնակելի տներից մեկից: Միջադեպը տեղի է ունեցել 7200  Lennox Avenue հասցեում, Շերման Ուեյի մերձակայքում: Անհայտ անձը զանգահարել է ոստիկանություն եւ հայտնել, թե ականապատված մեքենան պայթելու է ինչ-որ ժամի: Դեպքի վայր սակրավորներ եւ վարժեցված շներ են բերվել: Ոստիկանության փոխանցմամբ տարհանվել է առնվազն չորս բնակելի շենք: Ընդ որում, քնած բնակիչներին տարհանելու համար ոստիկանները ստիպված են եղել թակել դռները: Սակրավորները խուզարկություններ են իրականացրել, սակայն կասկածելի ոչինչ չեն հայտնաբերել: Իրավապահները որոնում են կեղծ ահազանգի հեղինակին

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.