Logo

Articles

10 տարի առաջ կորած 3 կանանց գտել են

clevl 5Օհայո նահանգի Քլիվլընդ քաղաքի ոստիկանությունը գտել է երեք կանանց, որոնք անհայտ կորել էին 10 տարի առաջ: Նրանց գտել են բնակելի թաղամասում` քաղաքի կենտրոնից ոչ հեռու։ Ըմենդա Բերրին, ով այն ժամանակ եղել է 16 տարեկան, կորել էր 2003թ. ապրիլի 21-ին։ Աղջիկը զանգահարել էր իր քրոջը՝ ասելու, որ աշխատանքից հետո պատրաստվում է տուն գնալ, որից հետո նրա մասին ոչ ոք ոչինչ չի լսել։ Երկրորդ աղջիկը՝ Ջինա Դեհեսուսը անհայտ կորել էր դրանից մեկ տարի անց։ Երրորդ աղջիկը՝ 20-ամյա Միշել Նայթը, որն այժմ 32 տարեկան է, առեւանգվել էր 2001-ին։ Աղջիկներից մեկը երեխա ունի։ Ոստիկանությունը ձերբակալել էր այն տան տիրոջը` 52-ամյա Արիել Կաստրոյին, որտեղ հայտնաբերվել էին կանայք: Ըստ բնակչի ցուցմունքների` Կաստրոն դպրոցական ավտոբուսի վարորդ է աշխատել: Ձերբակալվել են նաեւ նրա 50 եւ 54 տարեկան եղբայրները: Տասնամյա վաղեմության գաղտնիքը բացահայտելուն օգնել է տեղի բնակիչներից մեկը: Ճիչեր լսելով` նա մոտեցել է տանը եւ օգնել դուրս գալ Ամանդա Բերրիին, որը 911 էր զանգահարել: -Ես Ըմենդա Բերրին եմ, ինձ առեւանգել են, ես անհետ կորած էի 10 տարի… Այժմ ես ազատ եմ,- ասել է նա: Երեք կանայք էլ տեղափոխվել են հիվանդանոց, նրանց վիճակը նորմալ է գնահատվում: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.