Logo

Articles

Ջոն Քերրին ժամանել է Մոսկվա

Created on Wednesday, 08 May 2013 12:55 Written by AMGA TV


mosc 5ԱՄՆ պետքարտուղար Ջան Քերրին առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա՝ Ռուս-ամերիկյան երկկողմ հարաբերությունները եւ Սիրիայի իրադրության կարգավորման ուղիները քննարկելու: Քերրին մասնակցել է Անհայտ զինվորի շիրիմին ծաղիկներ դնելու արարողությանը, ինչից հետո կայացել է նրա եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Երեկոյան Քերրին բանակցություններ է վարել արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Քերրիի եւ Լավրովի միջեւ բանակցությունների գլխավոր թեման եղել է Սիրիայի իրավիճակը: Քերրին ավելի վաղ հայտնել էր, թե հույս ունի, որ լուրջ ու արդյունավետ երկխոսություն կլինի այդ թեմայով:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.