Logo

Articles

Մեքսիկայում պայթել է գազ տեղափոխող ցիստեռնը

gass 5Մայիսի 7-ին Մեխիկո նահանգի տարածքում Հեղուկ գազ տեղափոխող բեռնատարի պայթյունի արդյունքում զոհվել է 20 մարդ: Եւս 33-ը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Ինչպես հայտնել են տեղի իշխանության ներկայացուցիչները, ողբերգությունը տեղի է ունեցել Էկատեպեկ քաղաքի շրջանում. այն տեղակայված է մեքսիկական մայրաքաղաքից ոչ հեռու: Մեխիկո նահանգի քաղաքացիական անվտանգության նախարար Սալվադոր Նեմե Սաստրեն հայտնել է, թե Հուժկու պայթյունը լրջորեն վնասել է 30 բնակելի տներ եւ ոչնչացրել 40 ավտոմեքենաներ: Ըստ նախնական վարկածի, ավտոմեքենան, որը պատկանել է «Աստեկ» ընկերությանը, առայժմ չպարզված հանգամանքներում շրջվել է, ինչի արդյունքում գազ պարունակող ցիստեռնը պոկվել է, ինչից հետո պայթել է: Ավոմեքենայի վարորդը ողջ է մնացել, նա գտնվում է բժիշկների հսկողության տակ: Մոտակա ժամանակներս նախատեսվում է հարցաքննել նրան:Միջադեպի արդյունքում տուժած մարդիկ հասցվել են հիվանդանոցներ: Պեխիկո-Պաչուկա ավտոմայրուղու երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցվել է: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.