Logo

Articles

Հալեպում հայ տղամարդ է սպանվել

ALEPP 5Հալեպում հայ տղամարդ է սպանվել: Սիրիահայ համայնքի հերթական զոհը Րաֆֆի Դաղլյանն է: Նա մահացել է պարանոցի շրջանում ստացած հրազենային վնասվածքից: Միջադեպի մասին այլ մանրամասներ հայտնի չեն: Oրեր առաջ Հալեպի հայաշատ թաղամասերում երկու օր անընդմեջ ականներ էին պայթել: Դրանց հետեւանքով թեթեւ վնասվածքներ էին ստացել երկու հայեր: Թեեւ քաղաքի կենտրոնական շրջանները բախումների անմիջական թատերաբեմ չեն դարձել, սակայն հարակից շրջաններից արձակված ականները կամ փամփուշտները հաճախ են հայտնվում այդ շրջաններում: Քաղաքում խորացել է տնտեսական ճգնաժամը, էլեկտրաէներգիայի մատակարարումը գործում է էական խափանումներով, գրեթե չի գործում բջջային եւ քաղաքային հեռախոսակապը, քաղաքում համատարած գործազրկություն է ու գնաճ: Սիրիայում կառավարության զորքերի եւ զինյալ ընդդիմության միջեւ բախումներն սկսել են 2011թ մարտից, եւ մինչ օրս, պաշտոնական տվյալներով, զոհվել է ավելի քան 70.000 մարդ: Այս ընթացքում զոհված հայերի թիվն անցնում է հինգ տասնյակը: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.