Logo

Articles

36-ամյա հային ցմահ ազատազրկում է սպառնում

Created on Saturday, 04 May 2013 02:51 Written by AMGA TV

rapppe 7Գլենդեյլ քաղաքում 36-ամյա հային ցմահ ազատազրկում է սպառնում: Լոս Անջելեսի շրջանային դատարանն այս շաբաթ էդուարդ Նիկոլայանին մեղավոր է ճանաչել 2006թ-ին Բըրբենք քաղաքի մի բնակչուհու առեւանգելու եւ նրան բռնաբարելու համար: Դեպքը տեղի է ունեցել 2006թ-ի սեպտեմբերին: Ըստ քննիչների` էդուարդը Նիկոլայան  եւ Տիգրան Պետրոսյանը, տուժողին հանդիպել էին Բըրբենքի ավտոմեքենաների վարձույթի սրահներից մեկում, եւ պայմանավորվել ավելի ուշ  հանդիպել-զրուցել: Նույն այդ օրը Բըրբենքի Elephant բարում կնոջ բաժակի մեջ հավանական է թմրանյութ էին լցրել, կինն անզգայացել եւ գիտակցությունը կորցրել էր: արթնացել էր Գլենդեյլի Sakura մոթելում՝ ամբողջովին մերկ, դաստակների եւ թեւերի վրա կապտուկներ եւ բռնության հետքեր էին եղել, հագուստն էլ՝ աղբարկղի մեջ: Կնոջը, մոթելից դուրս գալիս, պարեկները կանգնեցրել էին: Նրանք ստուգել էին անվտանգության տեսախցիկներով արված տեսանյութերը եւ պարզել, որ էդուարդը եւ Տիգրանը նույն այդ օրը կնոջը ծածկոցի մեջ փաթաթած մտցրել էին մոթելի սենյակներից մեկը եւ ժամեր անց երկուսով դուրս եկել ու հեռացել: Ավելի ուշ DNA վերլուծությունը ցույց էր տվել, որ էդուարդ Նիկոլայանն ու Տիգրան Պետրոսյանը բռնաբարել են աղջկան: Նրանք  2009թ-ին էին ձերբակալվել Տիգրանը փորձել էր անցնել Մեքսիկայի սահմանը եւ մտնել Միացյալ նահանգներ որտեղ էլ ձերբակալվել էր: Դատարանը Նիկոլայանի դատավճիռը կհրապարակի մայիսի 16-ին

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.