Logo

Articles

Ուսանողը սպառնում էր հզոր պայթյուն իրականացնել

Created on Saturday, 04 May 2013 02:41 Written by AMGA TV

apush 5Ոստիկանությունը Մասաչուսեթս նահանգում ձերբակալել է 18-ամյա ուսանողի, ով Facebook-ում սպառնացել է ավելի մեծ ահաբեկչություն կազմակերպել, քան եղել է բասթընյան մարաթոնի ժամանակ: Ոստիկանությունը հետաքրքրվել է Քեմերըն Դամբրոզիոյով այն բանից հետո, երբ Մեթուեն քաղաքի բարձրագույն դպրոցի ուսանողները Facebook-ի էջում տեսել են նրա հայտարարությունը: -Նա պահանջում էր մարդկանցից լռել եւ սպառնում էր ինչ-որ մեկին սպանել: Նա ասում էր, որ կպայթի ու կհայտնվի լուրերի թողարկման մեջ, որ իր արածից հետո կարիք չի լինի լացել,- ասել է ոստիկանության ներկայացուցիչ Ժոզեֆ Սոլոմոնը: Վերջինիս խոսքերով՝ նման հայտարարություններին իրավապահ մարմինները լրջորեն են վերաբերվել, չնայած, որ ուսանողը կոնկրետ անձանց չի սպառնացել: Ոստիկանությունը ձերբակալել է Դամբրոզիոյին, նրան սպառնում է մինչեւ 20 տարվա ազատազրկում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.