Logo

Articles

Դեւիդ Պետրեուսը դասախոս է դարձել

devid 5CIA-ի նախկին ղեկավար Դեւիդ Պետրեըսը համաձայնվել է ստանձնել պրոֆեսորի պաշտոնը Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում: Համալսարանի մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, թե աշնանից Պետրեըսը դասախոսություններ է կարդալու ուսանողների համար, մասնակցելու է սեմինարներին, նաեւ մասնակցելու է վետերանների համար պարապմունքների: Նախկին գեներալը կոալիցիայի զորքերն է գլխավորել Իրաքում եւ Աֆղանստանում: 2011թ. Պետրեըսը նշանակվել էր Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար, սակայն 2012թ. լքել էր պաշտոնը ամուսնական անհավատարմության սկանդալից հետո: Պետրեըսը գիտությունների դոկտոր է, կոչումը ստացել է Պրինսթոնի համալսարանում, նաեւ տնտեսագիտություն է դասավանդել Ուեսթ-Փոյնթի ռազմական ակադեմիայում

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.