Logo

Articles

Խոշոր վթար Հալիվուդում

Created on Saturday, 27 April 2013 15:05 Written by AMGA TV

holl 5Երթեւեկությունը տեւական ժամանակով դադարեցվել է թիվ 101 մայրուղու վրա այսօր գիշեր, երկու խոշոր վթարների հետեւանքով: Իրար են բախվել առնվազն վեց մեքենաներ: Վթարը տեղի է ունեցել գիշերը ժամը 2:40-ի սահմաններում Հալիվուդի թիվ 101 մայրուղու վրա : Մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել չորս մարդ

Փրկարարները նրանց տեղափոխել են հիվանդանոց, եւ ըստ բժիշկների վիրավորներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է: Կալիֆորնիայի ճանապարհային ոստիկանությունը մայրուղին բացել է միայն գիշերը ժամը 4-ին, աղետի պատճառները պարզելու համար ոստիկանությունը հետաքննություն է սկսել

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.