Logo

Articles

Սան Բեռնարդինոյում բեռնատար է շրջվել

Created on Saturday, 27 April 2013 14:52 Written by AMGA TV

threeee 6Բեռնատարը, որը մոտ 10 հազար գյալըն վառելիք էր տեղափոխում, շրջվել է Սան Բեռնարդինո քաունթիում: Ոստիկանության փոխանցմամբ, վթարը հանգեցրել է լայն արտահոսքի թիվ 38 դաշնային մայրուղու վրա, Անջելըւս Օքսից մոտ մեկ մղոն հեռավորությամբ: Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամը 9:35-ի սահմաններում: Իշխանությունները որոշում են կայացրել մինչ վաղը փակեն մայրուղու հատվածը Անջելուս Օքսից մինչեւ Լեյք Ուիլյըմս ընկած հատվածում: Իրավապահները վարորդներին տեղեկացնում են  ստեղծված իրավիճակի մասին` խորհուրդ տալով փոխել երթուղին: Նախնական տեղեկություններով, վթարի հետեւանքով ոչ ոք մարմնական վնասվածքներ չի ստացել, սակայն մոտ 3 հազար գյալըն վառելիք է արտահոսել։  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.