Logo

Articles

Մարկ Գիրագոսը քննադատել է CNN-ին

Created on Saturday, 27 April 2013 14:46 Written by AMGA TV

markkk 5Ամերիկահայ հեղինակավոր իրավաբան Մարկ Գիրագոսը CNN-ում` ուղիղ քննարկման ժամանակ, դատապարել է միջազգային հեռարձակողին եւ մյուս լրատվամիջոցներին` Բասթընի ահաբեկչության մեջ մեղադրվող Ցարնաեւ եղբայրներին արմատական մահմեդականության ուղու վրա դրած հավատափոխ եղած հայի մասին բամբասանքները շարունակաբար լուսաբանելու համար: -Որպես հայ ցանկանում եմ նշել, որ վերջերս հավատափոխ եղած ոմն Միշայի (որն ի դեպ հայկական անուն չէ) մասին բոլոր շահարկումները վիրավորում են ողջ հայությանը, որն առաջին քրիստոնյա ազգն է: Հետեւաբար, փոխանակ հետեւելու ոմն հորեղբոր տարածած տեղեկությանը, ով չի տեսել տղաներին մոտ երկուսից երեք տարի, կարծում եմ, մենք պետք է ավելի քննադատաբար մոտենանք տեղեկատվությանը, որ փոխանցվում է այս բամբասանքի շուրջ,- հայտարարել է Գիրագոսը: Այդ անձի վերաբերյալ խոսել է նաեւ Ցարնաեւ եղբայրների հայրը` Անզորը: Մամուլի ասուլիսի ժամանակ նա ասել է, թե իր որդիներին արմատական մահմեդականության ուղու վրա դրած անձնավորությունը` ոմն Միշան բնակվում է ԱՄՆ-ում՝ հարեւան մարզում։ Ցարնաեւների հոր խոսքերով, այդ մարդու ընտանիքը եղել է Բաքվից եւ ԱՄՆ է տեղափոխվել այստեղ սկսված պատերազմի ժամանակ։ Նրա խոսքերով, Միշայի հայրը եղել է թենիսի կամ թեթեւ ատլետիկայի հայտնի մարզիչ, իսկ ավագ եղբայրը պատմաբան է, պրոֆեսոր։ Ցարնաեւների հայրն ավելացրել է, թե այդ անձնավորությունը ծնվել է Բաքվում ու մեծացել այնտեղ։ Անզորը Ցարնաեւը նշել է, թե Միշան շատ քիչ է շփվել որդու հետ, եւ բնակվելու է մեկնել այլ նահանգ: Կասկածելի է նաեւ այն, որ այդ ոմն Միշան շիկակարմիր մորուք ունի, ինքը հայերի շրջանում գրեթե չի պատահում: Հավահական է այստեղ իր դերակատարումները ունեն թուրքական լոբիստական խմբերը որոնք գումարներ չեն խնայում Հայ անունը վարկաբեկելու հարցում, այն էլ ապրիլի 24-ին նման հայտարարությունները CNN-ով եթեր հեռարձակելը երբ տասնյակ հազարավոր հայեր փողոց էին դուրս եկել եւ պահանջում էին ճանչել, ընդունել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը առաջին քրիստոնյա ազգի նկատմամբ։  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.