Logo

Articles

Իշխանությունները կօգնեն Թեքսասի պայթյունից տուժածներին

Created on Saturday, 27 April 2013 14:33 Written by AMGA TV

texxx 5 ԱՄՆ իշխանությունները կօգնեն վերականգնել պարարտանյութերի գործարանում ավերիչ պայթյունից ավերված Թեքսըսի Վեսթ քաղաքը՝ հայտարարել է երկրի նախագահ Բարաք Օբաման պայթյունի զոհերի հիշատակի սգո արարողությանը: -Դուք մոռացված չեք: Մենք կարող ենք չապրել Թեքսըսում, բայց մենք հարեւաններ ենք: Մենք ձեզ հետ կլինենք անգամ այն ժամանակ, երբ հեռանան նկարահանող խմբերը: Ձեր երկիրը միշտ պատրաստ է օգնել ձեզ վերականգնվելու, նորից կառուցելու, ոգով ամրանալու,- ասել է Օբաման՝ հատուկ ժամանելով Թեքսըս՝ հարգելու զոհերի հիշատակը: Թեքսըսի գործարանում ուժեղ պայթյունը տեղի էր ունեցել ապրիլի 17-ին: Նվազագույնը 14 մարդ զոհվել էր, ավելի քան 200-ը վնասվածքներ էին ստացել: Պայթյունի հետեւանքով փլուզվել էր 140 տուն: Վնասի չափը գնահատվում է մոտ 100 մլն դոլար: Պայթյունի պատճառը դեռեւս հայտնի չէ:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.