Logo

Articles

Դրամատիկ հետապնդում Արիզոնայում

Created on Friday, 26 April 2013 01:58 Written by AMGA TV

 

hetapn 7Արիզոնայի ոստիկանությունը տեւական հետապնդումից հետո միայն կարողացել է ձերբակալել կասկածյալին: Ոստիկանության տվյալներով, կասկածյալը Էրըն Ջեյքըբ Դիասն է: Դիասը կասկածվում է ոստիկանությունից փախչելու, մեքենայով կանայատեղին բախվելու եւ զինված կողոպուտի մեջ: Ոստիկանությունը ահազանգը ստացել է նախօրեին երեկոյան, թե անձը կեղծ մուրհակով գումար է ցանկանում կանխիկացնել19th Avenue-ի եւ Bell Road-ի խաչմերուկից: Ֆինիքսի ոստիկանության ներկայացուցիչ Ջեյմս Հոլմսի խոսքով, Դիասը փախել է շենքից, երբ ոստիկանները սկսել են նրան հարցեր տալ: Նա մեքենայով ուղեւորվել է Long John Silver’s-ի ավտոկանգառ, որտեղ իր զենքից կրակ է բացել սպիտակ, GMC մակնիշի մեքենայի ուղղությամբ: Մեքենայի 67-ամյա վարորդին  հաջողվել է փախուստի դիմել: Դիասը նստել է փիքափը, զենքի սպառնալիքով մեքենաից դուրս է նետել տարեց կնոջն ու մեքենայում գտնվող երեխաներին եւ փախել այդ մեքենայով: կասկածյալը դրանից հետո մեքենան վարել է թիվ 17 մայրուղով` երբեմեն քշելով հանդիպակաց ճանապարհով եւ վթարային իրավիճակ ստեղծելով: Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել նրան, երբ մեքենայով բախվել է լիցքավորման կայանին 19-րդ Avenue-ի եւ Cactus Road-ի խաչմերուկում: Դիասը գլխի եւ ձեռքերի վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, իսկ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել է բանտ: Նրան արդեն պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.