Logo

Articles

Որքան է գնահատվում Թեքսասի պայթյունը

Created on Friday, 26 April 2013 01:55 Written by AMGA TV

fert 5Անցած շաբաթ Թեքսըսի պարարտանյութերի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով հասցված վնասը գնահատվել է ավելի քան 100 մլն դոլար: Այս մասին հայտնել են տեղի ապահովագրական ընկերությունները: Adair Grain ընկերության դեմ, որի դուստր ձեռնարկությունն է հանդիսանում պայթած գործարանի օպերատոր West Fertilizer-ը, առնվազն երկու դատական հայց է ներկայացվել: Մեկը ստացվել է Ուեսթի բնակիչներից մեկից, որը ստիպված է եղել լքել պայթյունի հետեւանքով ավերված իր տունը: Երկրորդ հայցը ներկայացրել են 4 ապահովագրական ընկերություններ:

Պայթյունը տեղի էր ունեցել ապրիլի 17-ին, Ուեսթ քաղաքում: Զոհվել էր 14 մարդ, վիրավորվել շուրջ 200-ը: Լիովին ավերվել է գործարանին կից գտնվող ավելի քան 140 շինությունԲարաք Օբամայի կարգադրությամբ ապրիլի 25-ին Թեքսըսում բոլոր պետական հաստատությունների եւ ռազմական օբյեկտների դրոշներն իջեցվել են: Այսօր պետության ղեկավարը տիկնոջ հետ մասնակցել է զոհերի հիշատակի արարողությանը, որը անցկացվել է Ուեյկո քաղաքի Բեյլըրի համալսարանում:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.