Logo

Articles

Ջեբ Բուշը կարող է առաջադրվել որպես թեկնածու

jeb 7 ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը հայտարարել է, որ խորհուրդ է տալիս իր կրտսեր եղբորը՝ Ջեբ Բուշին, առաջադրվել 2016 թ. նախագահական ընրտություններում: Նա կլինի հիանալի թեկնածու, եթե որոշի դիմել այդ քայլին,- ասել է նախկին նախագահը: Ջորջ Բուշ-կրտսերն ասել է, որ Ջեբն ինքը կորոշի՝ առաջադրվել, թե ոչ: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ եթե նախագահական աթոռի համար պայքարեն Հիլըրի Քլինթընը եւ Ջեբ Բուշը, դա «հիանալի լուսանկար կլինի իր թանգարանի համար»: Ջեբ Բուշը 1999-2007 թթ. եղել է Ֆլորիդայի նահանգապետը: Պաշտոնից հեռանալուց հետո նա չի առաջադրվել Սենատում եւ բաց է թողել 2012 թ. նախագահական ընտրությունները: Քաղաքագետները նշում են, որ Բուշ 3-րդը հանրապետական փրայմերիզում հաղթելու մեծ հնարավորություններ ունի։  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.