Logo

Articles

Դիակ այրված մեքենայում

Created on Thursday, 25 April 2013 03:26 Written by AMGA TV

diak 5Սպանությունների քննության բաժնի դետեկտիվները հետաքննություն են սկսել` պարզելու, թե ում մնացորդներն են եղել Ռանչո Պալոս վերդեսում հայտնաբերված այրված մեքենայի մեջ: Դիակը հայտնաբերվել է երեկ ցերեկը, ժամը 2:30-ի սահմաններում 30100 Miraleste Drive հասցեի մերձակայքում: Զոհի տարիքն ու սեռը դեռ հայտնի չեն: Տարածքի սեփականատիրոջ խոսքով, իրենք տեղյակ չեն, թե ում մեքենան է կայանված եղել բասկետբոլային հրապարակում, եւ ով կարող է լինել մեքենայում հայտնաբերված անձը: Լոս Անջելես Քաունթիի շերիֆի ներկայացուցիչ Լեյտենանտ Հոլլի Ֆրանցիսկոյի խոսքով, դիակն ամբողջությամբ այրված է եղել, դեպքի կապակցությամբ հետաքննություն է ընթանում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.