Logo

Articles

Գյումրիում կատարված սպանությունը բացահայտվել է

Created on Thursday, 25 April 2013 03:22 Written by AMGA TV

Sooot 7Գյումրիում կատարված սպանությունը բացահայտվել է: Այսօր ոստիկանությունէ  ներկայացել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին` 23-ամյա Վահե Ղուկասյանը, որին ոստիկանության օպերները որոնում էին: Վահե Ղուկասյանը ցուցմունք է տվել, որ հանցագործությունը ինքն է կատարելՆրան տեղափոխել են հիվանդանոց, քանի որ եւս վիրավոր է եղել: Իսկ Վարդան Ղուկասյանին, նրա որդուն, մտերիմներին եւ նախօրեին Բագրատաշենի անցակետից բերման ենթարկված Կոլյա Ղուկասյանին ազատ են արձակել: Հիշեցնենք, որ երեկ, Ժամը 13.00-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը (Քավոր Հարութ) եւ Արտյոմ Կարապետյանը (Շեկո): Վերջինս հիվանդանոցում մահացել է: Գյումրիում խոսում են, որ սա վենդետայի դրսեւորում է, քանի որ Քավոր Հարութը եւ Շեկոն նախկինում խնդիրներ են ունեցել Վարդան Ղուկասյանի հարազատների հետ:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.