Logo

Articles

Սոչիում բացահայտվել է հայ գործարարի սպանությունը

Created on Wednesday, 20 June 2012 03:36 Written by AMGA TV

sochi 1Սոչիում ձերբակալված են գործարար Գրիկո Դարաչյանի սպանության կատարողը եւ պատվիրատուն: Գործարարին Ոստիկանության տվյալներով, գործարարի սպանությունը պատվիրել է Դարաչյանի նախկին գործընկերոջ տղան` Ռուսլան Չեքիրյանը: Ձերբակալվածը համոզված է եղել, որ Դարաչյանը մասնակից է եղել իր հոր՝ մեկ տարի առաջ տեղի ունեցած սպանությանը: Վարձու մարդասպանին հաջողվել է հայտնաբերել տեսախցիկների օգնությամբ: Սկզբում ոստիկանությունը ձերբակալել է մի աղջկա, ով եղել է մոտոցիկլետի ղեկին եւ տեղափոխել է քիլլըրին: Հենց նա էլ տվել է ցուցմունքը: Կրակողին, ով Դաղստանի բնակիչ է, նրան հաջողվել է թաքնվել, սակայն հետաքննությունը դուրս է եկել պատվիրատուի հետքի վրա: Գրիկո Դարաչյանին սպանել էն հունիսի 9-ին: Նրա ավտոմեքենայի հետ հավասարվել է մոտոցիկլետը, որի ղեկին նստած մարդու դեմքը ծածկված է եղել գլխարկով: Մարդասպանը հանել է ավտոմատը եւ կրակ է բացել ավտոմեքենայի վրա: Ստացված վնասվածքներից տղամարդը մահացել է տեղում՝ մինչ բուժաշխատողների ժամանելը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.