Logo

Articles

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը

Created on Thursday, 25 April 2013 03:19 Written by AMGA TV

genoc 4Առաջադեմ մարդկությունն այսօր նշում է Հայոց ցեղասպանության 1,5 միլիոնից ավելի զոհերի հիշատակը: Վաղ առավոտից տասնյակ հազարավոր մարդիկ այցելել են Ծիծեռնակաբերդի բարձունք` հուշահամալիրում իրենց հարգանքի տուրքը մատուցելու Ցեղասպանության զոհերին: Ընդդիմադիր կուսակցությունները երթ են արել քաղաքի կենտրոնից դեպի հուշահամալիր: Հիշատակի եւ ոգեկոչման արարողություններ են եղել աշխարհի հայաշատ բոլոր քաղաքներում: *Ապրիլի 23-ին ներկայիս Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում տեղի է ունեցել ցեղասպանությանը նվիրված խորհրդաժողով: Կոնֆերանսի մասնակիցներն ավելի ուշ Դիարբեքիրի կամրջից մեխակներ են նետել Տիգրիս գետի մեջ` այդ վայրերում սպանված հայերի հիշատակին: * Խոշոր ցույց է եղել Ստամբուլի Թաքսիմ հրապարակում` հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով, որին մանսակցել են թուրք առաջադեմ մտավորականության ներկայացուցիչները: *Արցախում երթը շարժվել է Սբ. Հակոբ եկեղեցուց դեպի ցեղասպանության զոհերի հուշահամալիր։ *Բրյուսելում մոմավառություն է կայացել, նաեւ ցույց Թուրքիայի դեսպանատան եւ Եվրամիության շենքերի մոտ: *Փարիզում Կոմիտասի արձանի մոտից մեկնարկել է բողոքի քայլերթ դեպի Շանզ Էլիզե պողոտա, ակցիաներ են եղել նաեւ Մարսելում: * Իլինոյս նահանգի Հոլոքոսթի թանգարանում նշվել է Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը և Սկոկիում Հոլոքոստի թանգարանի բացման 4-ամյակը: *Հարյուրից ավելի մարդ է մասնակցել Բըրբենքի քաղաքապետարանում, իսկ այսօր բազմաթիվ անձինք են այցելել Մոնթեբելլոյում տեղադրված հուշարձանի տարածքում: *ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը այսօր` ապրիլի 24-ին ելույթ է ունեցել Ներկայացուցիչների պալատում: Նա իր ելույթն ունեցել է հայերենով: -Սիրելի հայ բարեկամներս հոս են աշխարհի չորս կողմերէ: Այսօր` Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի օրը, խոսքս կուղղեմ ձեզ Ներկայացուցիչների պալատի ամբիոնից ձեր մեծ հայրերի լեզվով: Լեզու, որով իրենք կարտահայտեին իրենց հույզերը, կյանքը, եռանդները եւ սերը 1915-ից առաջ,- նշել է Շիֆը եւ հավելել. -Ձեզ հետ կխոսեմ այն լեզվով, որով խոսողները Օսմանյան կայսրության տարածքում տասնյակ հազարներով ջարդվեցին, երեխաների, որոնք մի կաթիլ ջուր էին աղերսում, կանանց, որոնք բռնաբարվեցին, մայրերի, որոնք մահացան նորածիններն իրենց գրկում, վերապրողների, որոնք Ամերիկա եկան ազատությունը վայելելու եւ նոր կյանք հյուսելու համար: Ըստ Շիֆի, Թուրքիան մեկ դար հերքում է ցեղասպանությունը` ժխտելով այն: -Այսօր բոլորս հայ ենք,- ասել է նա եւ նշել, որ ամերիկյան ժողովուրդը քաջորեն է խոսել բոլոր սարսափների մասին եւ դրանք կոչել իրենց անունով: Նա վստահություն է հայտնել, որ օրը գալու է, եւ Հայոց ցեղասպանությունը ճանաչվելու է: * Խոշոր երթ է տեղի ունեցել նաեւ Հալիվուդում Little Armenia-ում, մի քանի հազար հայեր եւ պարզապես առաջադեմ մարդիկ երթով անցել են Հոլիվուդի փողոցներով, իսկ նահանգապետ Ջերրի Բրաունը ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: *Լիբանանում մեծ երթ է եղել, իսկ փաստացի քաղաքացիական պատերազմում գտնվող *Սիրիայի Հալեպ քաղաքում, սիրիահայերը գետնին են փռել թուրքական դրոշ, իսկ մեքենաները եւ մարդիկ ամբողջ օրվա ընթացքում անցել են դրա վրայով: Սիրիայի հյուսիս-արեւելյան Քամիշլի քաղաքում Թուրքիային դատապարտող պաստառներ բարձրացրել: *Թեհրանում հազարավոր հայեր ին հավաքվել Թուրքական դեսպանատան առջեւ։ * Հունական Սալոնիկի քաղաքի ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործել տեղի մոտ 250 հայերին ցրելու համար, որոնք հավաքվել էին Թուրքիայի հյուպատոսության առջեւ: Միջադեպը տեղի է ունեցել, երբ ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանական արգելափակոցը` պահանջելով թույլ տալ դիմումը հանձնել հյուպատոսարանի աշխատակիցներին:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.