Logo

Articles

Բարաք Օբաման սահմանափակվել է Մեծ Եղեռն. Տերմինով

metsyer 5ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ` կրկին հրաժարվելով արտասանել ցեղասպանություն բառը: -Այսօր մենք նշում ենք Մեծ Եղեռնը ու հարգում հիշատակն այն մարդկանց, ովքեր մահացել են 20-րդ դարի ամենասարսափելի գազանություններից մեկի ժամանակ: 98 տարի առաջ 1,5 մլն հայեր սպանվեցին կամ տեղահանվեցին Օսմանյան կայսրության գոյության վերջին օրերին,- ասվում է ԱՄՆ նախագահի ուղերձում

Օբաման հայտարարել է, թե բազմիցս է նշել իր սեփական դիրքորոշումը 1915թ. կատարվածի վերաբերյալ: Եւ իմ դիրքորոշումը չի փոխվել,- նշել է նա եւ հավելել. Փաստերի լիակատար, բացահայտ եւ արդարացի ընդունումը բոլորի շահերից է բխում: Ազգերը ամրանում են` ընդունելով եւ հաշվի նստելով անցյալի ցավոտ տարրերի հետ, հիմք ստեղծելով առավել արդարացի եւ տոլերանտ ապագայի համար,- ասել է Օբաման` կրկին անգամ դրժելով դեռ առաջին քարոզարշավի ժամանակ տված խոստումը` ճանաչել Հայոց ցեղասպանությունը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.