Logo

Articles

Ձերբակալել են ռիցին ուղարկող երիտասարդին

Created on Friday, 19 April 2013 02:49 Written by AMGA TV

elv 8Ոստիկանությունը հայտնել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների թունավոր նամակներ ուղարկած անձի ինքնությունը: Կասկածյալը՝ 45-ամյա Փոլ Քեւին Քըրթիսը, ձերբակալվել է Միսիսիպիի նահանգի Քորինֆ քաղաքում՝ իր տանը: Միսիսիպիի Լի քաունթիի շերիֆ Ջիմ Ջանսընի խոսքով, թույնով նամակներ ուղարկելու մեջ կասկածվում է Փոլ Քեւին Քերթիսը, ով գումար է վաստակում նմանակելով էլվիս Փրեսլիին: Քըրթիսին հնարավոր է եղել ձերբակալել ինտերնետում իր գրառումների շնորհիվ: Կասկածյալն ինտերնետում շատ բան էր գրել իր մասին: Նա հայտարարել էր, թե իրեն հաջողվել է բացահայտել մարդկային օրգանների վաճառքի դավադրությունը, պնդում էր, թե իշխանություններն իր դեմ արշավ են սկսել: Հիշեցնենք, որ ռիցինով առաջին նամակն ուղարկվել էր սենատըր Ռաջըր Ուիքըրին, սակայն հատուկ ծառայությունը հայտնաբերել էին այն: գաղտնի ծառայությունը ռիցին էր գտել նաեւ նախագահ Օբամային ուղարկված նամակում: Իսկ Միչիգընից ընտրված սենատոր Կարլ Լեւինին ուղարկված նամակի պատճառով ոստիկանությունը ստիպված էր եղել երեկ տարհանել Սենատի շենքի մի հատվածը: Ոստիկանության փոխանցմամբ, Սենատի` Հարթի եւ Ռասսըլի անվան մանսաշենքից մասնակի տարհանում էր եղել, եւ մասնագետները ստուգումներ էին իրականացնում: Նշենք, որ վերջին օրերի դեպքերից հետո իրավապահները առանձնակի խստությամբ են արձագանքում կասկածելի դեպքերին, այսօր էլ մասնակի տարհանել է Մայամիի միջազգային օդանավակայանի D տերմինալը: Պարզվել է, որ տարհանումն իրականացվել է կասկածելի առարկայի պատճառով, որը նռնակի տեսքով կրակայրիչ է եղել, որը եղել է Հայիթի մեկնող օդանավի ուղեւորներից մեկի ուղեբեռում: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.