Logo

Articles

Օբաման դատապարտել է զենքի մասին օրենքի ձախողումը

guuun 7ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կտրուկ դատապարտել է հանրապետականների անհամաձայնությունը զենքի նկատմամբ վերահսկողության օրինագծի հետ, որի ընդունումն ավելի վաղ ձախողվել էր Սենատում: Առաջարկված օրինագծին կողմ են քվեարկել 54 սենատորներ, սակայն ըստ կարգի պետք է քվեարկեր առնվազն 60 սենատոր: Սենատում հաջորդաբար ներկայացվել են զենք գնողների ստուգման ընթացակարգի խստացման, մարտական զենքի վաճառքի արգելքի վերականգնման եւ զենքի խանութների ծավալի սահմանափակման օրինագծերը: Այս օրինագծերից ոչ մեկը չի հավաքել սենատորների 60 քվեները, որոնք անհրաժեշտ են դրանց ընդունման համար: Օբամայի խոսքով՝ հրազենային լոբբին եւ նրա դաշնակիցները գիտակցաբար տարածել են օրինագծի մասին կեղծիք՝ պնդելով, թե այն խախտում է ԱՄՆ Սահմանադրությամբ ամրագրված զենքի կրման իրավունքը: -Դա ամոթալի օր էր Վաշինգտոնի համար, սակայն այդ պայքարն ավարտված չէ: Վաղ թե ուշ մենք այդ հարցը կլուծենք,- հայտարարել է Օբաման: Օրինագծում, որն առաջադրվել էր երկու կուսակցությունների ներկայացուցիչների կողմից, առաջարկվում էր խստացնել հրազենի գնորդների ստուգումը, եթե նույնիսկ գնումն իրականացվում է առցանց կամ զենքի ցուցահանդեսում: Օբաման մի քանի անգամ ընդգծել է, որ համաձայն սոցհարցումների՝ ամերիկացիների 90 տոկոսն աջակցում է զենքի պոտենցիալ գնորդների համար լրացուցիչ ստուգումների ներմուծմանը: Նախագահի ելույթից առաջ իրենց հիասթափությունն են հայտնել այն ծնողները, որոնց երեխաները զոհվել են Կանեկտիկըտի Սենդի-Հուկ դպրոցում: Սպանված երեխաներից մեկի հայրը հայտարարել է, թե տուն է գնում պարտված, բայց չհաղթված:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.