Logo

Articles

Ա. Շիֆն Օբամային կոչ է արել ճանաչել ցեղասպանությունը

Created on Friday, 19 April 2013 02:02 Written by AMGA TV

schife 8Կոնգրեսական Ադըմ Շիֆը կոչ է արել նախագահ Բարաք Օբամային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Շիֆի ուղերձում ասվում է. -Հարգելի նախագահ: Հաջորդ շաբաթ նշվելու է 1.5 միլիոն հայերի` տղամարդկանց, կանանց եւ երեխաների համակարգված մահվան 98-րդ տարելիցը եւ ես կոչ եմ անում Ապրիլի 24-ին, Ձեր ամենամյա ուղերձում մահվան քարոզարշավը վկայակոչել որպես ցեղասպանություն: Որպես սենատոր դուք հաճախ խոսում էիք Օսմանյան կայսրության ձեռքով հայերի ջարդերը որպես ցեղասպանություն որակելու մասին, մի տեսակետ, որը կիսում են պատմաբանների ճնշող մեծամասնությունը, այդ թվում`մի շարք նշանավոր թուրք պատմաբաններ: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են ԱՄՆ բազմաթիվ տեղական եւ նահանգային կառավարություններ, ինչպես նաեւ աշխարհի մի շարք կառավարություններ: Կոչ եմ անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ այս տարվա, Ձեր հայտարարության մեջ, տեղի ունեցածն անվանել ցեղասպանություն,- նշել է նա:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.