Logo

Articles

Ալեքսեյ Նավալնու դատական նիստը հետաձգվել է

Created on Thursday, 18 April 2013 04:19 Written by AMGA TV

naval 8Կիրովում դատարանը մեկ շաբաթով հետաձգել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու դեմ հարուցված քրեական գործով լսումները: Հաջորդ նիստը նախատեսված է ապրիլի 24-ին: Հետաձգելու միջնորդությունը ներկայացրել են Նավալնու փաստաբանները՝ պատճառաբանելով, որ իրենց լրացուցիչ ժամանակ է հարկավոր գործի նյութերին մանրամասն ծանոթանալու համար: -Մենք բավարարված ենք դատարանի որոշմամբ, թեեւ մենք միջնորդություն էինք ներկայացրել մեկ ամսով հետաձգելու մասին: Ես զգում եմ, որ դուք հիասթափված եք, որ նիստը տեւեց ընդամենը կես ժամ: Սա իշխանությունների նպատակներից մեկն է, որ գործի նկատմամբ հետաքրքրությունը նվազի,- դատարանի շենքից դուս գալուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ալեքսեյ Նավալնին: Նա իր փաստաբանների հետ միասին Կիրովում հանդես է եկել մամուլի ասուլիսով, ինչից հետո երեկոյան վերադարձել է Մոսկվա: Նշենք, որ Նավալնին մեղադրվում է Կիրովլես պետական ընկերությունից 16 միլիոն ռուբլի հափշտակելու մեջ: Նախաքննության տվյալենրով՝ ընդդիմադիր գործիչը հանցագործությունը կատարել է 2009թ., երբ զբաղեցնում էր Կիրովի նահանգապետի խորհրդականի պաշտոնը: Նավալնին ոչ մի մեղադրանք չի ընդունում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.