Logo

Articles

Նռնակի պայթյուն Գյումրիում

nrnak 7Ապրիլի 16-ի երեկոյան Գյումրի քաղաքի Մինաս Ավետիսյան փողոի թիվ 27 շենքի բնակարաններից մեկում նռնակ է պայթել, որի հետեւանքով տուժել է երեք մարդ: Նռնակը պայթեցրած 57-ամա Եղիշե Թորոսյանը հյուրընկալվել է սիրած աղջկա բնակարանում, որտեղ քույր եւ եղբայր են բնակվել` 46-ամյա Հասմիկ Եղիազարյանն ու 40-ամյա Հովհաննես Եղիազարյանը: Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել եւ նա առաջին նռնակը պայթեցրել է, իսկ երկրորդը չի հասցրել պայթեցնել ոստիկանների արձագանքի շնորհիվ: Երեք անձինք ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն: Քրոջ եւ եղբոր կյանքին ոչինչ չի սպառնում, իսկ Եղիշե Թորոսյանի վիճակը ծայրահեղ ծանր է: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել սպանության փորձի հատկանիշներով: Հասմիկ Եղիազարյանը պատմել է, որ Եղիշե Թորոսյանն իրեն մի քանի անգամ սպառնացել է, որ կյանքին վնաս է հասցնելու: Դեպքի օրը, ըստ նրա, Թորոսյանը եղել է հարբած վիճակում, տուն է մտել եւ գործի դրել պայթուցիկ սարքը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.