Logo

Articles

Պայթյուն Ատլանտայի խանութներից մեկում

atlanta 6Ատլանտայում Memorial drive հասցեյում գտնվող գործածված իրերի խանութի աշխատակիցն այրվածքով հոսպիտալացվել է այն բանից հետո, երբ պայթել է տուփը, որը նա փորձել է բացել Atlantic առեւտրի կենտրոնում։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղի հակահրդեհային ծառայությանը: Հրշեջ ծառայության աշխատակիցը հայտնել է, որ խանութի աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց՝ ձեռքի ու ոտքի այրվածքներով: Դեպքի վայրում աշխատում են տեղական ոստիկանությունը եւ հատուկ գործակալության աշխատակիցները եւ սակրավորները: Հարակից խանութների աշխատակիցները տարհանվել է անվտանգության նկատարումներից ելնելով։ Դեպքի այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում: Կապո՞ւմ է արդյոք ոստիկանությունը դեպքը Բասթընի պայթյունների հետ, չի հաղորդվում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.