Logo

Articles

Նյու Յորքում բռնել են ռուսական մաֆիայի պարագլուխներին

maaaf 7Նյու Յորքի իշխանությունները բացահայտել են միջազգային կազմակերպված հանցագործ խմբավորման գործունեությունը, որը զբաղվում էր փողերի լվացմամբ` անօրինական խաղային բիզնես կազմակերպելու ճանապարհով: Ձերբակալություններ տեղի են ունեցել Մայամիում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում եւ ԱՄՆ այլ քաղաքներում: Ընդհանուր առմամբ, մեղադրանք է առաջադրվել հանցավոր խմբավորման 34 անդամների: Քննիչները դեռ չեն բացահայտել բոլորի անունները: Հայտնի է, որ նրանցից մեկը եղել է ռուս գործարար Ալիմջան Տոխտախունովը, ով հայտնի է Տայվանչիկ մականունով: Քննության տվյալներով` Տայվանչիկի ապօրինի հաստատությունների ցանցի հաճախորդներ են եղել հոլիվուդյան դերասաններ, սպորտսմեններ, Ուոլ Սթրիթից առեւտրականներ, հայտնի միլիոնատերեր եւ միլիարդատերեր: Հանցագործ սխեմայով ստացված փողերը լվացվել են կեղծ ընկերությունների եւ Կիպրոսի հաշվեհամարների օգնությամբ: Այդ սխեմայով Տայվանչիկին հաջողվել է միայն 2011 թվականի երկու ամիսների ընթացքում ստանալ 20 միլիոն դոլար անօրինական եկամուտ: Նան սպառնում է 90 տարվա ազատազրկում: Լոս Անջելեսում ձերբակալվածների մեջ է նաեւ սիրիացի միլիարդատեր Հիլլել Նահնադը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.