Logo

Articles

ԱՄՆ հարավում եւ Միջին Արեւմուտքում թորնեյդոներ են

torned 5ԱՄՆ հարավում եւ Միջին Արեւմուտքում երեք մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ մարմնական վնասվածքներ են ստացել մի քանի պտտահողմերի եւ  փոթորիկների պատճառով: Մահացու դեպքն արձանագրվել է Միսիսիփի նահանգում, Քեմփըր շրջանում: Թորնեյդոն այնտեղ տասնյակ տներ է ոչնչացրել: Հարեւան շրջանում քամին շրջել է բեռնատարները: Միզուրի եւ Նեբրասկա նահանգների իշխանությունները եւս հաստատել են մահերի փաստը, տասնյակ վիրավորների տեղափոխել են հիվանդանոցներ: Ուժեղ փոթորիկը Միջին Արեւմուտքում առանց էլեկտրականության է թողել տասնյակ հազարավոր տներ, հարյուրավոր շինություններ լուրջ վնասվել են

Միզուրիում, որտեղ քամին տապալել է ծառերն ու էլեկտրահաղորդման գծերը, իշխանություններն արտակարդ դրություն են մտցրել: Ամենալուրջ վիճակը Հասելվուդ քաղաքում է: Քամին Սալիվան քաղաքում, որտեղ պոռթկումների արագությունը հասել է վայրկյանում 70 մետրի, պոկել է տեղական եկեղեցու տանիքը: Շենքում այդ պահին եղել է երգչախումբը, որի անդամները հասցրել են թաքնվել նկուղում

Իսկական ձմեռ է Մինեսոտայում եւ Հարավային Դակոտայում, Արկանզայում թորնեյդոն չորս մարդու է վիրավորել: ԱՄՆ օդերեւութաբանական ծառայության տվյալներով, ցիկլոնը շարժվում է արեւելյան ուղղությամբ

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.