Logo

Articles

Ազատազրկվել է Օբամայի բեռնատարը գողանալու համար

tlelpr 4Վըրջինիա նահանգի Ռիչմընդ քաղաքի բնակիչ Էրիկ Բրաունը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման լուսանկարչական սարքերով մեքենան գողանալու համար, որը պատկանել է Սպիտակ տանը: -Պետական գույքի գողությունը շատ լուրջ հանցագործություն է, հատկապես երբ խոսքը Սպիտակ տան գույքի մասին է,- հայտարարել է դաշնային դատախազի օգնական Ռոդըրիկ Յանգը: Գողացված բեռնատարում եղել է նաեւ հուշարար սարք, որը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պարբերաբար կիրառել է հրապարակային ելույթների ժամանակ: Էրիկ Բրաունը իրեն մեղավոր է ճանաչել 2013թ. հունվարին: Դատապարտյալին սկզբում սպառնացել է 3 տարվա ազատազրկում, սակայն Բրաունը համաձայնվել է երկարաձգել ժամկետը՝ իր կողմից կատարված 14 այլ գողությունների մեղադրանքներից խուսափելու համար:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.