Logo

Articles

Օբաման Հ. Կորեայի շուրջ ստեղծված ճգնաժամի վերաբերյալ

Created on Saturday, 13 April 2013 02:12 Written by AMGA TV


obammm 4ԱՄՆ-ի վարչակազմը հույս ունի Կորեական թերակղզում ստեղծված իրադրությունը լուծել դիվանագիտական ճանապարհով, բայց գտնում է, թե ժամանակն է, որ Հյուսիսային Կորեան հրաժարվի ռազմաշունչ ճարտասանությունից: Այդ մասին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ հանդիպմանը: -Մենք կշարունակենք հիմնախնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու փորձերը,- ասել է պետության ղեկավարը: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ Վաշինգտոնը հնարավոր ամեն ինչ կանի իր ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար: -Բանակցությունների ընթացքում մենք համակարծիք էինք՝ ժամանակն է, որ Հյուսիսային Կորեան  դադարեցնի ռազմաշունչ ճարտասանությունը եւ փորձի թուլացնել լարվածությունը,- նշել է Օբաման: Նրա խոսքով՝ ոչ ոք հակամարտություն չի ցանկանում Կորեական թերակղզում: Իր հերթին Պան Գի Մունը դիմել է Չինաստանին՝ կոչ անելով նպաստել տարածաշրջանում լարվածությունը վերացնելուն: Նշենք, որ այսօր Հարավային Կորեա է ժամանել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջան Քերին, ով հայտարարել է, թե նախագահ Բարաք Օբաման չեղյալ է հայտարարել մի շարք զորավարժություններ Հյուսիսային Կորեային չհրահրելու համար:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.