Logo

Articles

Գլենդելի ընտրության վերջնական արդյունքները

ellect 3Գլենդեյլ քաղաքում հրապարակվել են ապրիլի 2-ին կայացած տեղական ընտրությունների վերջնական արդյունքները: Համաքաղաքային ընտրությունների արդյունքում գլենդեյլցիներն ընտրել էին Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամների, քաղաքի գանձապահի, Գլենդեյլի քարտուղար-գործակատարի եւ Գլենդեյլի դպրոցական/-մանկավարժական խորհրդի անդամների: Ըստ վերջնական արդյունքների` Արա Նաջարյանը հավաքել է 10,165 ձայն, Լորա Ֆրիդմընը` 8,088 ձայն եւ Զարեհ Սինանյանը`7,379 ձայն: Գլենդեյլ քաղաքի քարտուղար-գործակատարի պաշտոնում վերընտրվել է Արտաշես Քասախյանը (12,319 ձայնով): Քաղաքի գանձապահի պաշտոնի համար միակ թեկնածուն Րաֆֆի Մանուկյանն էր, որը 14,560 ձայն է հավաքել եւ համոզիչ հաղթանակ տարել: Գանձապահի ընտրությունների հետ միաժամանակ հանրաքվե էր անցկացվել Measure A կոչվող օրենսդրական փոփոխության վերաբերյալ, որը նախատեսում էր գանձապահի պաշտոնը ընտրովիից դարձնել նշանակովի: Փոփոխությունը 13,812 դեմ քվեով մերժվել է: Ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցությունը կազմել է 21.6 տոկոս կամ 24,091 ընտրող: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.