Logo

Articles

Իտալիայում առգրավվել են մաֆիայի խոշոր ակտիվներ

Created on Friday, 05 April 2013 03:43 Written by AMGA TV

maff 6Իտալիայի իշխանությունները հայտնել են մաֆիայի դեմ պայքարի պատմության մեջ խոշորագույն ակտիվների առգրավման մասին` գրեթե 1,75 միլիարդ դոլար: Միջոցները պատկանել են սիցիլիացի գործարար.  Քամու տիրակալ մականվամբ Վիտո Նիկաստրիին, որը նախկին էլեկտրիկ է, եւ ոստիկանությունում կարծում են, որ հարստացել է Կոզա Նոստրայի հետ ունեցած կապերի շնորհիվ: Ըստ քննիչների` Նիկաստրին զբաղվել է մաֆիայի փողերի յուրացմամբ` դրանք ներդնելով քամու եւ արեգակնային էլեկտրակայաններում: Ըստ դատարանի վճռի` առգրավման ենթակա են ավելի քան 40 ընկերության ակտիվներ եւ 100 անշարժ գույքի օբյեկտ: Դատարանի վճռի համաձայն՝ Նիկաստրիի նկատմամբ սահմանվել է հատուկ եռամյա հսկողություն՝ իր հայրենի քաղաք Ալկամոյում մնալու պայմանով:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.