Logo

Articles

Երեխաներին սպանած մայրն ինքնասպան է եղել

Created on Friday, 05 April 2013 03:27 Written by AMGA TV

mothe 7Իր երկու երեխաներին սպանելու մեջ մեղադրվող կինը ինքնասպան է եղել բանտում: 33-ամյա Լորնա Վայեին մեռած են գտել փետրվարի 23-ին, Լինվուդի բանտում, սակայն այդ մասին տեղեկատվությունը միայն այժմ է հրապարակայնացվել: Քննիչի տվյալներով, կինը մահացել է շնչահեղձությունից: Լորան Վայեն մեղադրվում էր 5-ամյա Մերիըն եւ մեկամյա Լինդսի Վայեի սպանության մեջ: 2012թ. փետրվարի 15-ին ոստիկանություն էր ահազանգել երեխաների հայրը` Հոսե լոպեսը, ով գտել էր երեխաներին տան լոգարանում խեղդված: Երեխաներին տեղափոխել էին California հիվանդանոց, որտեղ բժիշկները արձանագրել էին Լինդսիի մահը, իսկ Մերիընին ավելի ուշ անջատել էին կենսապահովման սարքից, քանի որ այլեւս կյանքի հույս չկար: Հայրը թույլատրել էր երեխայի օրգաններն օգտագործել այլ հիվանդների համար: Լորնա Վայեն հայտնել էր, որ այդ քայլին գնացել է սոցիալական վատ պայմանների պատճառով: Նա ձերբակալվելուց հետո հոգեկան խնդիրներ էր ունեցել, եւ ինքնասպան էր եղել:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.