Logo

Articles

Բանտում բախվել են հանցախմբերը

tween 4Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Twin Towers քրեակատարողական հիմնարկում անկարգություններ են եղել, որոնց հետեւանքով չորս դատապարտյալ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Ծեծկռտուքին մասնակցել են 62 դատապարտյալներ, այն սկսվել է երեկ կեսօրին, ժամը 12:10-ի սահմաններում թիվ մեկ աշտարակի երրորդ հարկի հանգստի սրահում: Լոս Անջելես շրջանի շերիֆի ներկայացուցիչ Սթիվ Ուիթմորի խոսքով, իրար են բախվել լատինամաերիկացիների եւ աֆրոամերիկացիների հանցախմբերը: Իրավապահներին մեկուկես րոպե է պահանջվել գազային նռնակների եւ արցունքաբեր գազի միջոցով կարգուկանոն հաստատելու համար: Չորս դատապարտյալի տեղափոխել են Լոս Անջելես քաունթիի USC բժշկական կենտրոն` կյանքին վտանգ չսպառնացող վնասվածքներով: Պահակներից ոչ ոք չի տուժել: Բանտում մոտ 4 հազար դատապարտյալ է պահվում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.