Logo

Articles

ԱՄՆ-ը պատրաստ է պաշտպանել իրեն եւ դաշնակիցներին

Created on Thursday, 04 April 2013 01:00 Written by AMGA TV

kerri 4ԱՄՆ-ը կարող է պաշտպանել իրեն եւ իր դաշնակիցներ Հարավային Կորեային ու Ճապոնիային Հյուսիսային Կորեայի հրթիռամիջուկային սպառնալիքներից: Այս մասին հայտնարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջան Քերիին: Նա մամլո ասուլիսով է հանդես եկել Հարավային Կորեայի արտաքին գործերի եւ արտաքին առեւտրի հարցերով նախարար Յուն Բեն Սեի հետ հանդիպումից հետո: Վերջինս այցով Վաշինգտոնում էր:

-Մենք լիովին պատրաստ ենք եւ ի վիճակի անելու դա, կարծում եմ, որ Հյուսիսային Կորեան հասկանում է դա,- ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը՝ հիշեցնելով, որ վերջերս ԱՄՆ-ը որոշում է ընդունել ուժեղացնել իր հակահրթիռային պաշտպանության համակարգը: Բացի այդ, երեքշաբթի Պենտագոնը հայտարարել է, որ Կորեական թերակղզու ափ են ուղարկվել երկու ականակիր նավեր, որոնք զինված են զենիթա-հրթիռային Aegis ԻՋՍ համալիրներով: Ավելի վաղ Ճապոնիայից Հարավային Կորեան են ուղարկվել ամերիկյան F-22 կործանիչներ՝տարածաշրջանում համատեղ զորավարժություններին մասնակցելու համար: Զորավարժություններին ներգրավված են նաեւ F-2 եւ F-52 ռմբակոծիչները: Քերին հայտարարել է, որ Վաշինգտոնը Հյուսիսային Կորեայի ռազմատենչ հռետորաբանությունն ու սպառնալիքները համարում է վտանգավոր եւ անընդունելի: Քերիի խոսքով՝ այն, ինչ անում է Կիմ Չեն Ընը, սադրանք է: Քերին շեշտել է, որ ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեային չի ընդունում որպես միջուկային գերտերություն եւ կհասնի նրան, որ երկրրը հրաժարվի ռազմական միջուկային ծրագրից: Հաջորդ շաբաթ Քերին ծրագրում է ուղեւորվել Սեուլ՝ շարունակելու Կորեական թերակղզում տիրող իրավիճակի շուրջ քննարկումը:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.