Logo

Articles

Փրկարարները փրկել են նավաբեկյալին

wii 1Հյուսիսային Կալիֆոռնիայի բնակիչը փրկվել է, երբ նրա 50 ոտնաչափ երկարությամբ առագաստանավին էր բախվել մի հսկա կետ, Մեքսիկայի ափերից 40 մղոն հեռավորության վրա: Բախման հետեւանքով նավի սարքավորումները փչացել էին եւ այն անուժ նավարկում էր Խաղաղ օվկիանոսի ջրերում: Դեպքը տեղի էր ունեցել նախորդ շաբաթվա վերջին: 67-ամյա Մաքս Յանգը, ով Սակրամենտոյի ավագ դպրոցներից մեկի ուսուցիչ է, ակտիվորեն սկսել էր պոմպերի միջոցով ջուր հավաքել, որպեսզի բաց օվկիանոսում ծարավից չմեռնի: Նա նաեւ ակտիվացրել էր արտակարգ դրությամբ ռադիոփարոսը, որի շնորհիվ էլ առափնյա պաշտպանության ծառայությանը հաջողվել էր պարզել նրա տեղն ու հայտնաբերել նավաբեկյալին: Առափնյա պաշտպանության ծառայության ներկայացուցիչ Պամելա Բոհլենդը նշել է, որ իրենց հաջողվել է պարզել Յանգի նավի գտնվելու վայրը միայն շնորհիվ նավի վրա առկա ազդանշանային հակամարգի, այլապես ամեն ինչ կարող էր ավարտվել ողբերգությամբ: Առափնյա պաշտպանության ծառայությունը նաեւ օգնություն է խնդրել Օշըն վըրգո պանամական նավից: Նավը դեպքի վայրից ընդամենը 60 մղոն հեռավորության վրա է եղել եւ արձագանքել է օգնության ազդանշանին: Օգնության էր մեկնել նաեւ Սակրամենտոյից HC-130 Hercules ուղղաթիռը, որը ուղղություն է ցույց տվել: Պանամական նավը իր տախտակամած է վերցրել Մաքս Յանգին եւ նրան տեղափոխել Էմըրվիլլ: Փրկության ժամանակ Մաքս Յանգը բաց ծովում նավարկում էր արդեն 30 օր:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.