Logo

Articles

Գլենդելի ընտրությունների արդյունքները

Created on Wednesday, 03 April 2013 13:12 Written by AMGA TV

gll 7 Երեկ Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքում կայացան համաքաղաքային ընտրություններ, որոնց մաս են կազմում նաեւ քաղաքային խորհրդի ընտրությունները: Արդեն հայտնի են նախնական արդյունքները: Քաղաքային խորհրդի ընտրություններում առավելագույն ձայներ ստացել է Արա Նաջարյանը` 8615 քվե, նրան հաջորդում են Լորա Ֆրիդմընը 6,888 ու Զարեհ Սինանյանը 6,122 քվե: Եւս մեկ հայ` Արտաշես Քասախյանը 10,335 ձայնով վերընտրվել է քաղաքապետարանի քարտուղարի պաշտոնում, իսկ Րաֆֆի Մանուկյանը 12,226 ընտրվել է գանձապահի պաշտոնում: Ինչպես գիտեք նա միակ թեկնածուն էր այդ պաշտոնի համար եւ մրցակից չուներ: Դպրոցական խորհրդի ընտրություններում առաջատարը Գրեգ Կրիկորյանն է` հավաքել է 10,823 ձայն եւ վերընտրվել է, իսկ երկրորդ տեղում Քրիսթին Ուոլթերսն է` 8171 ձայնով: Մեժըր A եւ C-ին բավականաչափ ձայներ չեն հավաքել, Մեժըր B-ին հավաքել է 7,482 ձայն։  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.