Logo

Articles

Գլենդելում մեքենան մտել է հրուշակեղենի խանութի մեջ

Created on Saturday, 30 March 2013 21:22 Written by AMGA TV

glll 5Մեկ մարդ զոհվել, եւս չորսը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, երբ 72-ամյա կինը իր մեքենայով մխրճվել է Գլենդելի հրուշակեղենի խանութի մեջ: Միջադեպը տեղի է ունեցել Օլըդայնըս Oledina's Cake Factory-ում, երեկ ժամը 1:15-ին, 1100 E. Broadway հասցեում: Ոստիկանությունը հայտնել է, թե վարորդը չի կարողացել կառավարել մեքենան, բախվել է փողոցում կանգնած հինգ մեքենաների, եւ մտել խանութի մեջ: Նա մեքենայով վրաերթի է ենթարկել Ստեփան Վարդանյանին 55-ամյա տղամարդուն ով հարեւանությամբ աշխատող ժամագործն է եղել, ով տեղում մահացել է: Զոհվածի անունը չի հաղորդվում: Մի կնոջ տեղափոխել են հիվանդանոց, եւս երեք մարդ նվազ ծանրության վնասվածքներ են ստացել: Վարորդը որեւէ վնասվածք չի ստացել, սակայն տեղափոխվել է հիվանդանոց` հետազոտման: Ոստիկանությունը հարցաքննում է նրան: Նա առայժմ չի ձերբակալվել:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.