Logo

Articles

Սողանքի հետեւանքով փլուզվել է բնակելի տուն

Soraq 4Առնվազն մեկ տուն է անցել հողի տակ հսկայական սողանքի հետեւանքով, Վաշինգթոն նահանգի Ուիդբի կղզում, որ Սիեթլից 50 մղոն հեռավորության վրա է գտնվում: Դեպքի վայրում ահռելի քանդվածք է առաջացել: Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել, փրկարարներին հաջողվել է քանդված տանից հանել տարեց տղամարդու: Ընդ որում, սողանքի հետեւանքով մոտ 17 տներ կտրված են մնացել, եւ փրկարարները ստիպված են եղել դեպքի վայր հասնել ծովից` հատուկ նավակների օգնությամբ: Սողանքի հետեւանքով շրջանի էլեկտրամատակարարումն ու ջրամատակարարումը խափանվել են: Միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան` ժամը 4:15-ի սահմաններում, մարդկանց հաջողվել է փրկվել` սարսափելի ձայնի շնորհիվ: Տներում գտնվողներն արագորեն լքել են դրանք եւ խուսափել հողի հետ տապալվելու հեռանկարից: Փրկարարները նավակներով տարհանել են բնակիչներին: -Մեզ զանգահարեցին տուժածի հարեւանները եւ հայտեցին, որ դղրդոց են լսել: Այդ ժամանակ արդեն փրկարար ծառայության մեր գործընկերները հասել էին դեպքի վայր: Այժմ ափի հատվածը շարունակում է դեֆորմացվել: Դա շարունակվելու է այնքան, քանի դեռ երկրակեղեւը չի կայունացել-հայտնել է արտակարգ իրավիճակների վարչության ներկայացուցիչ Էրիկ Բրուքսը: Փրկարարները հայտնել են, որ եւս 34 տների սպառնում է սողանքը եւ բնակիչներին տարհանել են: Փորձագետները կարծում են, որ սողանքը կարող է հետեւանք լինել վերջերս տեղացած հորդառատ անձրեւների:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.