Logo

Articles

Դերասանուհի Էշլի Ջադը չի առաջադրվի ընտրություններին

jade 4Հոլիվուդյան դերասանուհի Աշլի Ջադը հրաժարվել է պայքարել 2014թ. Սենատում հայտնվելու համար: Այս մասին նա հայտարարել է Twitter-ում իր միկրոբլոգում

Ջադի՝ Սենատի ընտրություններին առաջադրվելու մտադրության մասին հայտարարել էին ամերիկացի խորհրդարանականները: Կայանալիք ընտրություններում դերասանուհու պոտենցիալ հակառակորդը՝ հանրապետականների ղեկավար Միթչ Մըքանըլը, արդեն պատրաստվել է գրոհին ու թողարկել գովազդային հոլովակ, որում ծաղրել է սենատոր դառնալու Ջադի մտադրությունը: -Լուրջ խորհրդածություններից հետո ես հասկացա, որ իմ ամբողջ էներգիան ու հոգատարությունը պետք է ուղղեմ իր ընտանիքին: Ցավոք, ներկայում ես չեմ կարող վարել նախընտրական քարոզարշավ,- գրել է ՋադըՄարտին նա մի շարք խորհրդատվություններ էր անցկացրել Վաշինգտոնում ու Կենտակի նահանգում Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների հետ, որի միջոցով էլ ցանկանում էր առաջադրվել:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.