Logo

Articles

Սերիական սպանություններ Պոմոնայում

span 6Ոստիկանությունը հետաքննում է վերջին մեկ շաբաթում Պոմոնայում տեղի ունեցած 4 սպանությունների շարքը: Սպանությունները սկսվել են մարտի 7-ին, երբ Քելլի Բուրանը սպանվել է անցնող մեքենայից West 9th Street-ում: Շաբաթ օրը Ջոզեֆ Քուկը սպանվել էր 2200 Carlton Avenue հասցեում, իր տան մոտ, կրկին անհայտ անձի կողմից: Երկուշաբթի երեկոյան ոստիկանությունը ահզանգ էր ստացել 700 North Gordon Street հասցեից, 20-ամյա Քրիսթըֆըր Քոնթինոլային գնդակահարելու վերաբերյալ, իսկ երեկ գիշերը 18-ամյա Մայքլ Կաստիլլոյին սպանված էին գտել բնակարանում: Ոստիկանությունը առայժմ չի հայտնում` արդյոք սպանությունները կապակցված են, բայց հայտնի է, որ սպանվածները ավազակախմբերի անդամներ են:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.