Logo

Articles

Խոշոր վթար Վյալի Գլենում

vt 4 Valley Glen-ում խոշոր վթար է եղել վեց մեքենաների մասնակցությամբ: Միջադեպի հետեւանքով երեք մարդ տեղափոխվել է հիվանդանոց, ընդ որում մի կին գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Հրշեջները ահազանգ են ստացել առավոտյան ժամը 7:23-ին, որ Victory Boulevard-ի եւ Whitsett Avenue-ի խաչմերուկում շղթայական վթար է եղել: Հրշեջ ծառայության ներկայացուցիչ Բրայըն Համֆրին նշել է, թե վիրավոր կինը եղել է սպիտակ սեդանով: Եւս երկու տղամարդ ավելի թեթեւ վնասվածքներ են ստացել: Մի քանի մարդ էլ հրաժարվել են բժշկական օգնությունից: Ոստիկանության տվյալներով, վթարի պատճառը մեքենաներից մեկն է, որ դուրս է եկել հանդիպակաց ուղեգոտի եւ բախվել մի մեքենայի, որին էլ բախվել են չորս այլ տրանսպորտային միջոցներ: Վթարի հետեւանքով տեւական ժամանակով փակվել են ճանապարհի երկու հատվածներն էլ, իրավապահները հետաքննություն են սկսել` պարզելու դեպքի հանգամանքները:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.