Logo

Articles

Ակտիվիստները մերկացել են Վատիկանում

Created on Thursday, 14 March 2013 14:31 Written by AMGA TV

femmm 4Ուկրաինական FEMEN շարժման ակտիվիստուհիները երեկ ներխուժել են Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակ եւ կազմակերպել բողոքի ակցիա՝ ընդդեմ Հռոմի նոր պապի մեկնարկած ընտրությունների: Կարդինալների ժողովի սկսվելուց հետո FEMEN-ի աղջիկներից մեկը մերկացրել է կուրծքը, սակայն րոպեներ անց նրան ձերբակալել է ոստիկանությունը: Ապա հրապարակի եզրում մերկացել է երկրորդ աղջիկը եւ սկսել է կարգախոսներ հնչեցնել, սակայն նա նույնպես ձերբակալվել է: FEMEN-ի ակտիվիստուհիների մարմիններից մեկի վրա գրված է եղել -Ոչ պեդոֆիլներին, իսկ մյուսի վրա՝ -Ոչ պատերազմին: Սա FEMEN-ի երկրորդ ակցիան էր Վատիկանում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.