Logo

Articles

Հետաքննում են հաքերության դեպքերը


dzerqqq 5ԱՄՆ գաղտնի ծառայությունը ձեռնամուխ է եղել հայտնի ամերիկացիների անձնական տվյալների՝ քրեդիտ քարտերի համարներ, սոցիալական ապահովագրություն, հեռախոսների համարներ, գողության դեպքերի հետաքննությանը: Նրանց թվում է եղել նաեւ ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման։ Նրա հետ միասին այդ հանցագործության պոտենցիալ զոհեր են դարձել ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, ԱՄՆ արդարադատության նախարար Էրիկ Հոլդըրը, FBI-ի տնօրեն Ռաբըրտ Մյուլլըրը, Լոս Անջելեսի ոստիկանապետ Չարլի Բեկը, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթընը, Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնըլդ Շվարցենեգերը եւ այլ հայտնի անձինք: ԱՄՆ արդարադատության նախարարության մամլո ծառայությունում լրագրողներին հայտնել են, որ տվյալ գործի հետաքննությամբ զբաղվում է Հետաքննությունների դաշնային բյուրոն: Բացի այդ, սեփական հետաքննությունն է վարում նաեւ ԱՄՆ գաղտնի ծառայությունը, որը զբաղվում է պետության առաջին դեմքերի պաշտպանությամբ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.