Logo

Articles

Ժնեւի ավտոսրահը մեկնարկեց

Created on Friday, 08 March 2013 01:17 Written by AMGA TV

showww 3Այսօր իր դռներն է բացել Ժնեւի միջազգային ավտոսրահը: Ավտոսրահում իրենք արտադրանքն են ներկայացնում աշխարհի 30 երկրների 260 ընկերություններ: Ավտոսրահում սպասվում են ավելի քան 130 պրեմիերաներ: Ամենասպասված նորույթներից է BMW-ի3-րդ դասի Գրան տուրիզմո հեչբեքը: Մեկ այլ գերմանական ավտոարտադրող` Audi-ն բերելու է S3 հինգդռնանի հեչբեքը, իսկ Mercedes-ը` A-դասի ամենահզոր տարբերակը: Volkswagen-ը ներկայացնելու է Cross Up!-ի նոր մոդելը, Volvo-ն` միանգամից վեց նորացվածմոդելներ, Alfa Romeo-ն` 4C սպորտային կուպեն, Skoda-ն` Օկտավիա-ի ունիվերսալ տարբերակը: Իր նոր, համեմատաբար թանկ մեքենան կառաջարկի իտալական Ferrari-ն: F150 մոդելը կարժենա 1,2 մլն եվրո, սակայն 499 օրինակով արտադրվող մակնիշի բոլոր մեքենաներն արդեն վաճառվել են: Գրեթե նույնքան արժե 810-ձիաուժանոց McLaren P1-ը: Իսկ Rolls-Royce-ը ներկայացնելու է իր նոր մոդելը` Wraith կուպեն, որի մասին քիչ տեղեկություն կա: Bentley-ն կցուցադրի Continental Flying Spur նորացված սեդանը: Նորույթներ ունեն նաեւ աշխարհահռչակ Aston Martin, Bugatti, Lamborghini, Maserati, Porsche ընկերությունները: Ավտոսրահը կաշխատի մարտի 7-ից 17-ը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.