Logo

Articles

Աֆրիկյան առյուծը սպանել է խնամողին

Created on Friday, 08 March 2013 00:58 Written by AMGA TV

LION 6Աֆրիկյան առյուծը Քալիֆորնիայում հարձակվել է վայրի կենդանիների կացարանի աշխատակցուհու 26 ամյա Դայանա Հենսընի վրա: Նահանգի ձկնային պաշարների եւ վայրի բնության վարչության ներկայացուցիչ Թոնի Սփադայի խոսքով, ստացված վնասվածքներից 26-ամյա կամավորական աղջիկը տեղում մահացել է: Միջադեպը տեղի է ունեցել կեսգիշերին, կենդանիների համար նախատեսված Cat Haven կացարանում, որը գտնվում է Լոս Անջելեսից 360 կմ հյուսիս գտնվող Դենլափ քաղաքում: Քուս-քուս անունը կրող 4 տարեկան առյուծը հարձակվել է աղջկա վրա, երբ նա շատ է մոտեցել կենդանուն: Շրջանի շերիֆի տեղակալը, ժամանելով դեպքի վայր, գնդակահարել է առյուծին: Քուս-քուսը կացարան էր տեղափոխվել 8 շաբաթականում եւ հանդարտ կենդանու համբավ ուներ: Սփադան ենթադրում է, թե կամավորականը շատ էր մոտեցել գիշատչի վանդակին: 40 հեկտար մակերեսով կացարանի տարածքում ավելի քան 20 կատվազգի կենդանի է ապրում, այդ թվում վագրեր, լեոպարդներ, հեպարդներ: Ամեն տարի Cat Haven է այցելում մոտ 10 հազար մարդ: Big Cat Rescue կազմակերպության ներկայացուցչի խոսքով` ԱՄՆ-ում 1990-ից ի վեր վայրի կատուների հարձակումների պատճառով զոհվել է 21 մարդ, այդ թվում 5 երեխա, եւս 246-ը տուժել է:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.